Թուրքիայում սկսվել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները, որին մասնակցում են դաշինքի 15 երկրների զինվորականներ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Milliyet-ին։

Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժությունները կոչվում են Dynamic Mariner - Mavi Balina - Nusret - 2022, գրում են տեղական լրատվամիջոցները։ Զորավարժություններին մասնակցում են թուրքական «Սանջաքթար» դեսանտային նավը և «Անադոլու» ունիվերսալ դեսանտային նավը, որը համարվում է Թուրքիայի ռազմածովային նավատորմի դրոշակակիր։

Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 22-ին։

Milliyet թերթի նյութում նշվում է նաև, որ 2023 թվականի հունվարի 1-ից Թուրքիան Մեծ Բրիտանիայից կստանձնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչը, ուստի սկսված զորավարժությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Անկարայի համար։