Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել:
Այդ մասին թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Թուրքիայի նախարարը կրկին մեղադրել է հայկական կողմին, նշելով, որ սահմանային վերջին էսկալացիայի սադրողը, իբր, Հայաստանն է:
«Հայաստանը պետք է նվիրված լինի խաղաղ բանակցություններին և համագործակցությանը՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն: