Սեպտեմբերի 9֊ին և 10֊ին Զապորոժիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Նարեկ» կիրակնօրյա դպրոցի շենքում տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանի` քաղաքացիների ընդունելություն։
 
«Զապորոժիեյի հայկական համայնքի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանի անմիջական աջակցությամբ կազմակերպվեց հյուպատոսական ընդունելությունը։
 
Երկու օրերի ընթացքում Հյուպատոսն ընդունեց քաղաքացիների անձնագրավորման գործեր, ինչպես նաև անցկացրեց հյուպատոսական մի շարք գործառույթների հետ կապված խորհրդատվություններ:
 
Ուկրաինայում ՀՀ դեսպան պարոն Վլադիմիր Կարապետյանին փոխանցվեց «Զապորոժիեի հայ համայնքի զարգացման և աջակցության համար» շքանշանը։
 
Նմանատիպ այցելությունները շատ կարևոր են և օգտակար պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած տարածաշրջանի մեր հայրենակիցների համար, քանի որ ոչ բոլորին է հասանելի երկար ճանապարհ կտրելով՝ հասնել Կիև։
 
Շնորհակալ ենք դեսպան պարոն Վլադիմիր Կարապետյանին` քաղաքացիների խնդրանքին ընդառաջելու և տիկին Զարուհի Սրապյանին` այս դժվար օրերին հայրենակիցներին աջակցելու համար։
 
Հուսով ենք, որ նման այցելություններ հաճախ կկազմակերպվեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է Զապորոժիեյի հայկական համայնքի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։