Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ: Բոլոր գործողությունները համադրում ենք և միմյանց համալրում ենք: Այս պահին ևս հաշվարկ է տեղի ունենում մեկ ընտրատեղամասում: Կհրապարակենք, մեր բոլոր գործողությունների մասին տեղյակ կլինեք: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողներին վստահեցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: 

 

«Չորրորդ ընտրատարածքի բոլոր այն տեղամասերում, որտեղ բավականին մեծ քանակությամբ «Ոչ»-ը հաղթել է, այդտեղ Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը հատուկ կարծիք չի գրել, չի դժգոհել, բայց հաջորդ օրը նրանք այն տեղամասերում, որտեղ «Ոչ»-ը հաղթել է, ներկայացրել են վերահաշվարկի դիմումներ: Ինչո՞ւ, որպեսզի հասցնեն բոլոր այն խայատառակ տեղամասերում, որտեղ իրենք նկարել են, փոխեն քվեաթերթիկները, որպեսզի բացելուց հետո հնարավոր չլինի պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Բոլոր այն տեղամասերում, որտեղ «Ոչ»-ը հաղթել էր, բացեցին, իբրև թե վերահաշվարկ են անում, «Ոչ»-ը նույնությամբ մնաց, որպեսզի չհասցնեն գալ այն խայտառակ տեղամասերին, որտեղ մենք ենք դիմում ներկայացրել: Պարկերը փոխել են, այս 25 տարվա փորձարարությունը, որը ձեռք են բերել, կիրառվել է: Հիմա, եթե իշխանությունը սթափ է գնահատում իրավիճակը, ապա մի քանի քրեական գործ հարուցելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց:  

 

Ըստ պատգամավորի՝ կեղծիքները տեղի են ունեցել պետական մակարդակով և հիմնական կեղծարարը Սերժ Սարգսյանն է: 

 

«Եթե փողոցում ես կարող եմ արձանագրել, որ փողոցում քաղաքացիական հագուստով անձը բաժանում է 9-րդ ձևերը, ոստիկանության տրամադրած, այսինքն՝ պետական մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթ է բաժանում, սա նշանակում է, որ պետական մակարդակով տեղի են ունեցել կեղծիքներ, որին մասնակից են եղել իրավապահ մարմինները: Այս իրավապահ մարմինների ներքո էլ պետք է տրվի գնահատական: Իրավական պաշտպանության միջոցները ՀՀ-ում արդյունավետ չեն, ես չեմ մերժում այդ միջոցները, բայց զուգահեռ պետք է լինեն անհնազանդություններ»,- նկատեց Փոստանջյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: