Սահմանային լարվածությամբ պայմանավորված՝ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության։
ԱԻՆ–ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13–ին ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ Հրդեհը մարվել է մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է խոտածածկույթ։ ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ։
Ժամը 08:53-ին ահազանգ է ստացվել, որ ռմբակոծության հետևանքով արկն ընկել և վնասել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի տներից մեկը։ Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։
Հրետակոծության թիրախ են հանդիսացել Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր։