Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան և էջմիածին քաղաքներում Ապրիլի 22-25-ը անցնելու են ուժեղացված ծառայության:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակա րգ իրավիճակների նախարարությունից, հերթապահություն է իրականացվելու Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային ֆորումի, Հանրապետության հրապարակում «System of a Down» ռոք խմբի և Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգների, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության, Հանրապետության հրապարակից Ծիծեռնակաբերդ ջահերով երթի և Էջմիածին քաղաքում' Ցեղասպանության զոհերի Սրբադասման կարգի ընթացքում:
Երևան քաղաքի ամբողջ տարածքում նույնպես կիրականացվի օպերատիվ հերթապահություն: