«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարության է դիմել 120 մարդ: Հունվարի 8-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
 
«Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ես եմ» ծրագրով ծառայության անցնելու համար 120 մարդ արդեն դիմել է մեզ»,- ասաց Հակոբյանը:
 
Հունվարի 8-ին Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Զորակոչի առաջին օրը զինվորական ծառայության կմեկնի 26 զորակոչիկ: