Հունիսի 29-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար դիմել է 1,3 մլն մարդ: Դա հաստատում են ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալները:
Ի դեպ, նախորդ շաբաթվա համեմատ այդ թիվը նվազել է գրեթե 100 հազարով: Փորձագետները կանխատեսում են, որ հայտեր կներկայացներ 1,375 միլիոն մարդ:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՄՆ-ում կտրուկ կրճատվել են աշխատատեղերը, բազմաթիվ ամերիկացիներ կորցրել են եկամտի աղբյուրը:
Որոշ գնահատականներով՝ գործազրկության ընթացիկ մակարդակը հասնում է «Մեծ դեպրեսիայի» տարիներին գրանցված մակարդակին: