Ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտը և հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակը օգոստոսի 6-ից ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացրել մի քանի քաղաքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արտաշատ, Մասիս, Էջմիածին, Արմավիր, Աշտարակ, Գյումրի , Իջևան, Սևան, Աբովյան և Երևան քաղաքներում:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 628 արձանագրություն: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 մեքենա: