Վարդենիսում հացի խնդիր չկա
«Չէ, հացի խնդիր չկա»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը:
«Վարդենիսում առհասարակ հաց թխվում է և տեղում, և բերվում է նաև Մարտունուց: Տարբեր խանութներում տարբեր է, բայց հացի խնդիրը հիմա չկա»,-ասաց Պետրոսյանը:
Հարցին հնարավոր է, որ Մարտունուց ստացվող հացը այս պահին չի հասնում Վարդենիս, Պետրոսյանը բացառեց դա, նշելով, որ բոլոր ճանապարհները բաց են:
«Ինձ թվում է ամսի 13-ին, որ շատ էր ռմբակոծությունը, կարող է կանանց տարհանման ընթացքում հացթուխներն էլ են դուրս եկել փռերից, դրա համար առաջին օրը նման խնդիր է առաջացել: Էս պահին խնդիր չկա»,-նշեց Պետրոսյանը:
Արդյոք հավանական է հացի պահանջարկն է շատացել, ինչի արդյունքում խնդիր է եղել, Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ հիմա պահանջարկը դեռ մի բան էլ պետք է քչացած լինի:
«Կանանց, էրեխեքին տարհանելուց հետո, որոշները քաղաք են գնացել, Մարտունի են գնացել, պահանջը քիչ պիտի լինի»,-եզրափակեց Պետրոսյանը: