Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի հայտարարությունը այսօր բավական մեծ ռեզոնանս առաջացրեց սոցցանցերի հայկական տիրույթում: Բանն այն է, որ թշնամին երկու օր շարունակ հրետակոծում է Ջերմուկը, այս ուղղությունը թերևս ամենաթեժն է այս պահին:
Լրագրողների հարցին, թե արդյոք Ամուլսարի ուղղությամբ փորձո՞ւմ են առաջանալ, հնարավո՞ր է՝ սարն էլ են ուզում վերցնել, Վահագն Արսենյանն ասաց․ «Թող վերցնեն, ի՞նչ ասեմ, չեմ կարող ասել։ Բայց էդ կողմի վրա չեն կրակում»։
Իրականում աբսուրդի ժանրից է, որ պաշտոնյան, ում թիվ մեկ պարտականությունն է ամեն գնով պաշտպանել իր համայնքի յուրաքանչյուր միլիմետր հողը, այդքան հոժարակամորեն պատրաստվում է հանձնել ոչ միայն ռազմավարական բարձունք համարվող սարը, այլ նաև հանքը: Իսկ ինչպես փորձում էին համոզել մեզ տնտեսության պատասխանատուները՝ Ամուլսարի հանքի գործարկումը պետության բյուջե միլիարդավոր դրամների եկամուտներ կբերեր: Ստացվում է' Արսենյանը պատրաստվում է դրանք նվիրել թշնամուն անգամ առանց աչքը թարթելու:
Արդյո՞ք նույն հոժարակամությամբ Վահագն Արսենյանը թշնամուն կնվիրեր իր ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ն ու հարակից բիզնեսները, գործարանը: Թե դրանց համար նա պատրաստ է կենաց մահու պայքար մղել, ի վերջո՝ հո սար չեն, հո ռազմավարական բարձունքներ չեն, որ Արսենյանը անցավ գլուխը դնի ցավի տակ ու դրանց համար պայքարի...