ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների, ինչպես նաև իրավախորհրդատուների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարվում է ընդունելություն, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:
Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.
բարձրագույն կրթություն (իրավախորհրդատուների համար՝ իրավաբանական կրթություն),
հայերենի գերազանց իմացություն,
օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,
աշխատանքային փորձ /ցանկալի է/։
Ցանկացողներին խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, որից հետո վերջիներս կհրավիրվեն մասնակցելու նախնական ընտրությանը։
«Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։