Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն վերջերս վստահություն է հայտնել, որ «Թուրքիան կկառավարի աշխարհը՝ պատմություն կերտելով» և «Աստված Էրդողանի ու նրա կառավարության հետ է»։
Հինգշաբթի օրը ելույթ ունենալով բիզնես ֆորումում՝ Սույլեյման Սոյլուն վերադարձել է նոր հայտարարություններով «ազնվական թուրք ազգի» մասին, ով, ի թիվս այլ բաների, նաև փիլիսոփայություն է քարոզում։
«Մենք Թուրքիան ենք, մենք մեծ երկիր ենք, մենք ազնվական ազգ ենք: Գաղափարներն ու փիլիսոփայությունները առաջ են քաշվել մեր նախնիների կողմից և արժեքավոր ու անհրաժեշտ են այսօրվա աշխարհում»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ «Թուրքիայի առաքելությունն է ձեռք մեկնել այն երկրներին, որոնք ցանկանում են ձերբազատվել վայրի կապիտալիզմի ճնշումից»։
«Մենք ունենք նաև աշխարհագրական պատասխանատվություն, մենք ամբողջ աշխարհի սիրտն ենք, մեր շրջապատում կան երկրներ, որոնք հետևում են զարգացմանը, մենք պետք է մեր ձեռքը մեկնենք նրանց, մենք պետք է ձեռք մեկնենք այն երկրներին, որոնք ցանկանում են ազատվել պրոքսի պատերազմներից։ Մենք պետք է սեղմենք այն երկրների ձեռքը, որոնք ցանկանում են ազատվել վայրագ կապիտալիզմի ճնշումից և ազատագրել նրանց»,-ասել է Սոյլուն։