«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:

 «Global Finance» ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկն ավելի քան երեսուն տարի հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին  տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծության և գնահատումների հիման վրա:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը մրցանակի կապակցությամբ նշել է․

 
 

«Մեծ պատիվ է «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ ճանաչվել Հայաստանի ամենահուսալի բանկը: Այս մրցանակը վերահաստատում է Հայաստանում Ամերիաբանկի հանդեպ ձևավորված վստահությունն ու համբավը: Այս ճանաչումը մեզ համար մոտիվացնող է, միաժամանակ պարտավորեցնող, որպեսզի պահպանենք մեր որդեգրած բարձր չափանիշները և մեր հաճախորդների համար մշտապես ապահովենք հուսալի և անվտանգ բանկային փորձառություն»:

Հավելենք, որ միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից այս տարի Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է մի շարք, այդ թվում` «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին:

«Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկն` այստեղ:

 

Global Finance

 
 

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ:

«Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

 

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ, Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: