Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, և տեսաուղերձով ցույց տալով Ադրբեջանի սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է:
Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում: