Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։ Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը' անդրադառնալով այսօր Նուբարաշենի բանտում մահացած կալանավորին։
«Այսօր, ժամեր առաջ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է։ Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և ․․․ բանտում մահացել։
Պատկերացնում ե՞ք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։
Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։
Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը»,- գրել է Վահան Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահ։