Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ասաց, որ իրենց խնդիրն է՝ իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն։ Լևոն Տեր-Պետրոսյանն այս համատեքստում օրինակ բերեց Գագիկ Ծառուկյանին.
«ԲՀԿ-ի հետ մեր համագործակցությունը սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարող էին ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ որ նրանք, չէ որ նրանք... Բոլորն էլ այդ համակարգի մի մասն են, կոալիցիայի անդամ է եղել «Բարգավաճը», բայց ինչ վատ բան էր, եթե կարողանային պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին։ Քանի դեռ սերտաճած են բուրժուազիան և իշխանությունը, ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ հետընտրական զարգացումներին՝ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին։
Մանրամասն՝ տեսանյութում.