2022 թվականի 11 ամսվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 3868 հատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, որոնցից ներմուծման մաքսատուրք չի գանձվել:
ՊԵԿ-ի հաղորդմամբ, դեռևս 2022 թվականի մարտին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստան ներմուծվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների որոշակի քանակ ազատել ներմուծման մաքսատուրքից։
Թույլատրելի քանակը 2022 թվականին 6400-ն էր։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, դրա փաստորեն 60%-ն է ներմուծվել տարվա առաջին 11 ամիսներին։