ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում, բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից դեկտեմբերի 17-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո, ՀՀ ՊԵԿ կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների միջոցով պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։

Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։