Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տարածաշրջանային ծրագիր է իրականացնում չորս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Ծրագրի նպատակն է ընտրված երկրներում բարելավել սերմնաբուծական համակարգերը և զարգացնել ազգային կարողությունները սերմերի բավարար մատակարարում
ապահովելու, որակի վերահողության ապահովման համար՝ սերմերի հավաստագրման համակարգերի կատարելագործում և զարգացում։:
«Բարձրորակ, դիմացկուն սերմերի հասանելիությունը բարելավելու նպատակով, միջոցառումներն ուղղված են նոր սորտերի փորձարկմանը և ներդրմանը, ինչպես նաև տեղական սորտերի վերակենդանացմանը, որը կբարձրացնի կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական բնակչության դիմակայունությունը», - նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, «Այս առումով, նախագիծն արձանագրում է տարածաշրջանում պարենային համակարգերի վերափոխման առաջին քայլը՝ հասնելու առավել կայունության, բարելավելու պարենային անվտանգությունը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների և մրցունակության բարձրացման համար»:
Ծրագրում ընդգրկված մյուս երկրներն են՝ Ղըրղըզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Տաջիկստանը, որոնք բոլորն էլ կանգնած են կլիմայի փոփոխության նմանատիպ ռիսկերի առաջ, քանզի այդ երկրների գյուղատնտեսական արտադրանքը մեծապես կախված է ոռոգումից, եղանակային պայմաններից, գենետիկական ռեսուրսների պատշաճ կառավարումից, հողերի և ջրերի կառավարումից:
Այս առումով, սերմնաբուծական համակարգերը և կլիմայի փոփոխությունը, որոնք ազդում են այս երկրներում պարենային անվտանգության և գյուղական աղքատության վրա, գյուղատնտեսական արտադրանքի խոցելիության հիմնական խնդիրն են:
Հետևաբար, այս նախագիծը նաև աջակցում է բարձրորակ և դիմացկուն սորտերի սերմերի օգտագործմանը'սելեկցիայով զբաղվողներին և սերմարտադրողների կարողությունները հզորացնելու միջոցով' կլիմայադիմացկուն սերմնաբուծական համակարգերի ապահովման համար:
Այս գարնանը ծրագրի շրջանկաներում Հայաստան են ներմուծվել քուինոայի չորս սորտերի սերտիֆիկացված սերմեր (Blanca de Juli, INIA 420 Negra Collana, INIA 415 Pasankalla և Kankolla): Շուրջ 1200 մ2 ընդհանուր մակերեսի վրա մայիսին ցանք է կատարվել: Հողակտորները գտնվում են Շիրակի մարզի Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արարատի մարզի Դարակերտ համայնքների տարածքներում:
Ծրագրի հիմնական գործընկեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ուշադիր հետևում է բույսերի աճին և պլանավորված ագրոտեխնիկական չափումների արդյունավետ իրականացման գործընթացին:
«Քուինոայի այս սորտերը փորձարկվելու են երկրի ագրոէկոլոգիական գոտիներին հարմարեցնելու նպատակով ՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության ռազմավարության համատեքստում՝ որպես արտադրության այլընտրանք ներառելու համար, որը, քվինուայի բարձր սննդարար արժեքի շնորհիվ, կնպաստի ընտանեկան գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության բարելավմանը», - նշեց «Սերմերի գործակալության» տնօրեն՝ Դավիթ Բաբայանը:
Քուինոան սննդի այլընտրանքային աղբյուր է հանդիսանում պարենային անբավարարությունից տառապող երկրների համար: Այն միամյա, ծաղկող բույս է, որը հիմնականում մշակվում է սննդում օգտագործվող սերմեր ստանալու համար, որոնք հարուստ են շատ հատիկներից ավելի մեծ քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներով, դիետիկ մանրաթելերով, B խմբի վիտամիններով և սննդային հանքանյութերով: Այն նաև զերծ է սնձանից, ուստի կարող է այլընտրանք հանդիսանալ ցելյակիա հիվանդություն ունեցող մարդկանց համար: Այն ընդունակ է հարմարվելու տարբեր էկոլոգիական միջավայրերին և կլիմայական պայմաններին: Բույսը դիմացկուն է երաշտի, աղքատ հողերի և բարձր աղիության նկատմամբ, այն կարող է աճել ծովի մակարդակից մինչև չորս հազար մետր բարձրության վրա և կարող է դիմանալ ըստ ցելսիուսի՝ - 8-ից մինչ 38 աստիճան ջերմաստիճաններին:
Ծրագիրը հաշվի է առնում կառավարության ոլորտի ներկայիս քաղաքականությունը և ռազմավարությունը և ծրագրի ավարտից հետո այդ գործընթացի շարունակականությունը երաշխավորելու համար՝ ինտեգրվելու է դրա շարունակական զարգացման գործողություններին: