2014թ-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել 525 կգ ծիրան: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա նշեց, որ ծիրան ներմուծվել է հիմնականում երեք երկրներից:

 

Նոր-Զելանդիայից Հայաստան է ներմուծվել 36 կգ ծիրան, Հարավային Աֆրիկայից՝ 35 կգ, իսկ Թուրքիայից' 454 կգ ծիրան:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի ցրտահարությունից Հայաստանում տուժել է ծիրանենիների մեծ մասը: