Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում' 2-3 բալ ուժգնությամբ։