Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:18-ին (Գրինվիչի ժամանակով' ժամը 04:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.01⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով' Հայաստան' Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: