Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բարձրաստիճան այլ պետական պաշտոնյաներ ՀՀ ԶՈՒ կազմավորման տոնի առթիվ առավոտյան ժամանել էին Եռաբլուր։ Նրանց մուտքն այնտեղ ապահովում էին մեծ թվով ոստիկաններ, իսկ զոհված զինծառայողների ծնողները վանկարկում էին «ամո՛թ», «դավաճա՛ն» ու «թո՛ւրք»։