ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է հրապարակել Երուսաղեմի քրիստոնեական հաստատություններին վրա բռնությունների կապակցությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին վրա վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,-նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խրակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։