ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում․
«Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։
1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։
Ակնհայտ է, որ նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։
Ամիսներ շարունակ տեւած այս հերոսամարտին մասնակցեցին նաեւ հայ ժողովրրի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։
Ստալիգրադի հերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգեւների, իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։
Առանձնակի հերոսություն են դրսեւորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։
Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։
Պապս՝ Պետրոս Ավագյանը, վիրավորվել է Ստալինգրադում։
Նա միշտ նշում էր, որ, պաշտպանելով Ստալինգրադը, իրենք նաև պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։
Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին»։