Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայաստանից Թուրքիա ուղևորվող մարդասիրական օգնությամբ բեռնատարները հատում սահմանային Մարգարայի կամուրջը․

«Հայաստանի և Թուրքիքայի միջև 30 տարուց ի վեր փակված Ալիջանի սահմանակետից մարդասիրական օգնությամբ լի հինգ բեռնատարներ են անցել։ Այս մեծ աղետից բարությամբ դուրս գանք։ Զորակցությունը կյանք է»,- գրել է նա: