ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան)։

Տեսչական մարմնից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակը համապասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։