Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցված խորքային հորի շահագործման շնորհիվ ոռոգելի հողերը կավելանան շուրջ 35-40 հեկտարով։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի խորքային հորի հորատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները 2023 թվականի մարտի 9-ի դրությամբ գտնվում են փորձարկման եւ ավարտական փուլում։
Խորքային հորի գործարկման արդյունքում կմղվի 45 -50 լիտր վայրկյան հզորության ջուր, իսկ այս տարվա ոռոգման շրջանում արդեն իրենց ցանքերը ոռոգելու հնարավորություն կունենան Գանձակ գյուղի շուրջ 300 տնտեսություն։