Մարտի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Հարություն Ա․-ի վարած BMW X5 մակնիշի, 37-ամյա Արթուր Հ․-ի վարած Lexus RX 350 մակնիշի, 42-ամյա Նազենիկ Մ․-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 25-ամյա Գասպար Գ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գասպար Գ․-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 41-ամյա Վալյա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հարություն Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, Արթուր Հ-ն աշխատում է «Ալմոնդ Ագրո» ՓԲԸ տնօրեն, Նազենիկ Մ․-ն աշխատում է Երևանի Համո Սահյանի անվան գրադարանում որպես գրադարանավար։