Երևանով անցնող գետերի ու ջրանցքների հուներն ամեն տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մաքրվում են: Այս տարի ևս աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Այժմ տեխնիկան աշխատում է Ավանի և էրեբունու տարածքում: Ճիշտ է, տեղի բնակիչները ևս հավաստում են, որ գետերն ու գետահուները մաքրվում են տարվա մեջ մի քանի անգամ, սակայն, դրան զուգհահեռ, որոշ քաղաքացիներ աղբը շարունակում են գետի մեջ նետել:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ադամ Լուսինե Գևորգյանը ևս փաստեց՝ արդեն 2-րդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը մաքրման աշխատանքներ է իրականացնում, ինչպես կոշտ թափոնների մասով, որի համար աղբորսիչներ են տեղադրվել գետերի վրա, այնպես էլ ջրի մաքրման կայանների տեղադրման:
«Ջրի մաքրման կայաններ են տեղադրվում Հրազդան գետի վրա, մասնավորապես՝ գետառի վրա, որտեղ այն թափվելու է Երևանյան լճի մեջ: Պետք է նշել, որ առկա ռեսուրսները դեռևս բավարար չեն Երևանի ողջ ջրային ռեսուրսների մաքրման համար: Պատճառն այն է, որ մեր համաքաղաքացիները նույն ինտենսիվությամբ շարունակում են աղտոտել մաքրված տարածքները, իրենց կենցաղային աղբը լցնում են իրենց տան հարևանությամբ անցնող գետը, որի հետևանքով հիմնականում լցվում են գետառն ու կոյուղին, մասնավորապես՝ Հրազդան գետի հավտվածում: Այնուամենայնիվՙ աշխատանքների մեկնարկը տրված է և մինչ օրս բավականին մեծ ծավալով կոշտ աղբ է դուրս բերվել ջրային տարածքներից»,- ասաց նա: