Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխվածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 62-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է «Տոյոտա Ալփարդ» մակնիշի մեքենայի վարորդը: Մասիս քաղաքի 68-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: