1) Կիսում եմ Ազգային ժողովում Էդգար Ղազարյանի հնչեցրած կարծիքն առ այն, որ 2018 թվի հեղափոխությունն «ադրբեջանաթուրքական» էր, քանի որ դրա պտուղներից օգտվում են բացառապես ադրբեջանաթուրքական էլեմենտները՝ ադրբեջանցիները, թուրքերը, քպ-ականները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«2) Էդգար Ղազարյանի բնութագիրը ամենևին չի նշանակում, որ քպ-ին իշխանության բերած հարյուր-հազարավոր մարդիկ ադրբեջանցի են կամ թուրք. նրանք մեծամասամբ եղել են մոլորյալներ և ադրբեջանաթուրքական հակահայ խարդավանքի զոհեր։

3) Նշված բնութագրի համար Էդգարին բառացիորեն «ականջ կտրելով» սպառնացող քպ-ականը լավագույնս ապացուցում է Էդգարի բնութագրի ճշմարտացիությունը։

4) Քաղաքական բնույթի խոսքի ազատությունը ենթադրում է նաև կոշտ ու նույնիսկ վիրավորական խոսքի հանդուրժում. սա ժողովրդավարության դասագրքային ճշմարտություն է, որը կեղծ-ժողովրդավար քպ-ականների համար այդպես էլ հասու չդարձավ։

5) Ու՞ր են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ի՞նչ ավելի կարևոր գործ ունեին։ Ակնկալում եմ հրապարակային պարզաբանում՝ այս կարևոր նիստից նրանց բացակայության մասին»,- գրել է նա։