Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Հովհաննես Բաչկովը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի ապրիլի 14-ին:

Բաչկովը մենամարտին նախապատրաստվում է ԱՄՆ-ում, սակայն մարտը կկայանա Անգլիայում:

Վերջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2022 թվականի դեկտեմբերին, որտեղ հաղթել էր երկու ռաունդից հետո' գերազանցելով մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2020 թվականին: