Հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:
Այս մասին հայտնում է Punch Boxing-ը: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:
Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:
Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: