«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Հրաչ Մուրադյանը ինստրագրամում հերքել է երեկ՝ ապրիլի 4-ին տարածված տեղեկությունը, որ իր հորեղբոր որդուն մահացած են գտել բնակարանում։
«Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին»,- նշել է Հրաչ Մուրադյանը։
Հիշեցնենք, shamshyan.com-ը հաղորդել էր, որ Շենգավիթի տներից մեկում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Կայքը հայտնել էր, որ մահացածը Հրաչ Մուրադյանը եղբոր որդին էր։