Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետեւ Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքով. Տեսանյութի մեջ երեւում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետեւ ադրբեջանցիներն առաջինը կրակում են եւ էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շաըտերը նշում են, որ այդ միջադեպը եւ զոհերը կարող էին չլինել:

«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի եւ այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրմաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել:

Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջինն շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է եւ այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ պնդեց, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»,-ընդգծեց նա: