Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
«Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են...
Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:
Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:
Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:
Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին' հանուն հայրենիքի», - գրել է նա: