SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:00-ից այսօր՝ ապրիլի 28-ին՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված զինվորական համազգեստով 2 անձինք Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:
Դեպքի վայրում տուժածը 81-ամյա Գրետա Բ.-ն հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը:
Նա հայտնել է նաև, որ նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել: Փաստի առթիվ քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: