Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 58-ամյա մի կին՝ հայտնելով, որ ժամը 19.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 7 եւ 9 շենքերի մոտ անհայտ անձը հափշտակել է 350.000 դրամ արժողության իր պարանոցի ոսկյա շղթան' խաչով, եւ դիմել փախուստի:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 7 եւ 9 շենքերի մոտից բերման է ենթարկվել 17-ամյա Նարեկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն: