Մայիսի 18-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր զանգահարել մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 08.50-ին, Դրոյի փողոցում անհայտ անձը քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է 20 գ կշռով ոսկյա 2 շղթա՝ խաչով եւ կախազարդով, ու դիմել փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Անդրանիկի փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Շ.-ին (համաներմամբ 01.11.2018թ. ազատ արձակված): Նա տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: