Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Անդրանիկ Վ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի փետրվարի 8-ին' ժամը 16.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պ. Սևակի 18 հասցեում գտնվող մթերային խանութում Աստղիկ Մ.-ի պարանոցից քաշելու և պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափի' ընդհանուր 286.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթան և խաչը, ապա դիմել փախուստի։

Բացի այդ, նա 2012 թվականի հուլիսի 7-ին' ժամը 13-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան 68 և 70 շենքերի հարևանությամբ' Թումանյան փողոցի մայթում, Աղունիկ Ա.-ի պարանոցից քաշելու և պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափի' ընդհանուր 320.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթան և կախազարդը, ապա դիմել փախուստի։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net