Մարտի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 21-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրեն է զանգահարել 1995 թ. ծնված Էդգար Ս.-ն և կանչել Գեղհովիտ գյուղի մշակույթի տան մոտ:
Այնտեղ նրանք հանդիպել են և զրուցելով գնացել Գեղհովիտ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող կիսաքանդ մատուռ, որտեղ Էդգար Ս.-ն խնդրել է իրեն տալ պարանոցի ոսկյա շղթան, սակայն վերջինս մերժել է նրան, ինչից հետո Էդգար Ս.-ն վերարկուի գրպանից հանել է դանակ և իր կյանքին վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով հափշտակել է պարանոցի 29 գ քաշով շուրջ 450.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան ու հեռացել:
Էդգար Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն: