Մայիսի 22-ին՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1992թ. ծնված Սարգիս Գ.-ին և 1995թ. ծնված Արմեն Վ.-ին:

Խուզարկությամբ Սարգիս Գ.-ի մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակ՝ պահունակով՝ լիցքավորված 10 փամփուշտով, իսկ Արմեն Վ.-ի մոտ՝ 12 սմ շեղբի երկարությամբ, երկակի սրված, երկու կողմերից շեղբի վրա փակվող բռնակներով դանակ և թափանցիկ կպչուն ժապավեն:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Գ.-ն և Արմեն Վ.-ն, նախնական համաձայնության գալով, Լեփսիուսի, Դրոյի, Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցներում ատրճանակի և դանակի սպառնալիքով ցանկացել են քաղաքացիներից գումար հափշտակել:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: