Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Ազատության պողոտայում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն և այնտեղ գտնվող վաճառողուհի, Երևանի բնակիչ Հայկուհի Հ.-ից դանակի սպառնալիքի տակ հափշտակել 90 հազար դրամ և դիմել փախուստի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատարված ավազակային հարձակման մասին իրավապահներին տեղեկացրել է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետը: