Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները մարտի 6-ին' ժամը 12.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը' ժամը 12.20-ին, Մյասնիկյան փողոցում գտնվող ոսկյա իրերի խանութից բացահայտ հափշտակել է 400 հազար դրամ արժողության, 32.2 գ ընդհանուր քաշով ոսկյա շղթա:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմեն Ս.-ն 2013 թ. դեկտեմբերին նույն խանութից գողացել է 10 գ քաշով ոսկյա 2 մատանի' պատճառելով 130 000 դրամի նյութական վնաս: Արմեն Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: