Ոստիկանության Կենտրոնական բաժնում օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, 1985 թ. ծնված Արուսյակ Մ.-ն հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր դրամապանակից գողացել է 100.000 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է , որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը նույն օրը մի ռեստորանային համալիրից բերման է ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է կատարածը: Կատարվում է հետաքննություն: