Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը.
«Բազմիցս եմ հրապարակային և տարբեր հարթակներում բարձրաձայնել, որ անթույլատրելի և կործանարար է ընտրովի արդարադատությունը։ Արտակ Գալստյանի գործով նրա մերձավոր ազգականի դիմումն ուղարկվել է քննիչ Քաջազունուն, ում վարույթում է գտնվում գործը, որպեսզի օրենքի ուժով անհապաղ դիմումին ընթացք տա կամ շահագրգիռ անձին տեղեկացնի, թե որ ժամին է հնարավոր, որպեսզի իր վրա դրված պարտականությունը կատարի և ներգրավի փաստաբան։
Քննիչն արդեն մի քանի ժամ է, որը կաբինետում նստած շփվում է ոստիկանի միջոցով, չի արձագանքում հեռախոսազանգերին և ասում է՝ սպասեք իմ գործընկերոջը։ Քննիչի նման վարքի ու իմ կարծիքով արհամարհական գործողությունների մասին իրազեկվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Այժմ իրազեկում եմ գլխավոր դատախազին։ Նման գործելաոճը դիտում եմ սահմանադրության կոպտագույն խախտում, հաշվեհարդար կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ, տոտալ խոշտանգում՝ բխող իրավական հետևանքներով»։