Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզեր․ այսօր ցերեկը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 5-7մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։