Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութին ՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել արցախցիների հետ հարցազրույցներից հետո։
«Ինչպե՞ս կմեկնաբանեմ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը․ Մարդկանց տառապանքի օգտագործում՝ էժանագին շոուի համար, ոչ ավելին: Մանրամասները կներկայացնեմ տեսանյութում ցուցադրված արցախցիների հետ հարցազրույցներից հետո»,- գրել է նա: